8 նոյեմբերի 2010 - 18:37 AMT
Հայաստանի ֆուտզալի առաջնությանը 5 թիմեր կմասնակցեն

Նոյեմբերի 13-ին մեկնարկում է Հայաստանի ֆուտզալի 2010-2011թթ. առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, առաջնությանը կմասնակցեն 5 թիմեր` «Պոլիտեխնիկ» (Երևան), «Հրազդան» (Հրազդան), «Գյումրի» (Գյումրի), «Էրեբունի» (Երևան) և «Թալգրիգ» (Վանաձոր):

Երկրի առաջնությունը տեղի կունենա չորս շրջանով և կավարտվի 2011 թվականի մայիսի 29-ին: