8 նոյեմբերի 2010 - 19:29 AMT
Հայաստանը և Իրանը դիտարկում են էներգետիկայի ոլորտը որպես համագործակցության հիմնական ուղղություններից մեկը

Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը Սպահանի նավթաքիմիական գործարան կատարած այցելության ժամանակ արտահայտվել է էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցության մասին, հաղորդում է Iran News-ը` մեջբերելով ՇԱՆԱ գործակալությանը:

Նրա խոսքերով, Հայաստանը և Իրանը դիտարկում են էներգետիկայի ոլորտը որպես համագործակցության հիմնական ուղղություններից մեկը:

Արա Սիմոնյանը Սպահանի նավթաքիմիական գործարան այցելել է Նավթամթերքի արտադրության և բաշխման իրանական ազգային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մոհամմեդ Հասան Ահբարիշադի հետ: