8 նոյեմբերի 2010 - 20:01 AMT
Նոյեմբերի 7-10-ը Ստրասբուրգում է գտնվում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 7-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Ստրասբուրգում` մասնակցելու «Ակադեմիական ազատության և հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» խորագրով համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում նախատեսվում է նաև նախարարի ելույթը:

Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում Արմեն Աշոտյանը կհանդիպի Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, ինչպես նաև կայցելի ԵԽ-ում Մշտական ներկայացուցչություն:

Նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպում կունենա ԵԽ քարտուղարության կրթության հարցերով պատասխանատուների,ԵԽԽՎ մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Գվոզդեն Ֆլեգոյի հետ: Նախարարը կայցելի նաև Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոց, ուր հանդիպում կունենա Ճարտարապետական խորհրդատվության, քաղաքաշինության և բնապահպանության գլխավոր տնօրինության` ի դեմս Ժան Մարկ Բիրի և Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բաշի հետ, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունը: