9 նոյեմբերի 2010 - 12:16 AMT
Հայաստանում մեկնարկում է 20 մլն դոլար ծավալով կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը

Երևանում նոյեմբերի 10-ին տեղի կունենա Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի` ArmSEFF-ի պաշտոնական մեկնարկի շնորհանդեսը: Կայուն էներգետիկայի ֆինանսավորման առաջին երկամյա նախագծի ծավալը կազմում է 20 մլն դոլար:

Ինչպես նշվում է ArmSEFF հաղորդագրությունում, շնորհանդեսի շրջանակներում հանդես կգան Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը և ՎԶԵԲ Էներգաարդյունաբերության և կլիմայի փոփոխությունների հարցերով խմբի ներկայացուցիչ Յան Սմիթը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը կներկայացնի Հայաստանի էներգաարդյունաբերության և վերականգնվող էներգետիկայի ռազմավարությունը: Զեկույցով հանդես կգա նաև ArmSEFF նախագծի ղեկավար Սուրեն Շատվորյանը: