9 նոյեմբերի 2010 - 13:09 AMT
Զավեն Անդրիասյանն անցել է Ռուսաստանի գավաթի երկրորդ փուլ

Բելգորոդում նոկաուտ-համակարգով շարունակվում է 2010-ի շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը:

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը երկրորդ հաղթանակն է տարել Պավել Պոնկրատովի նկատմամբ և անցել երկրորդ փուլ:

Ռուսաստանի գավաթում ելույթ ունենալու իրավունք ունեն այն արտասահմանցի շախմատիստները, ովքեր լավ են հանդես եկել միջազգային մրցաշարերում:

Տղամարդկանց մրցաշարում պայքարը շարունակում են 18 գրոսմայստերներ, մրցանակային ֆոնդը կազմում է 1 190 000 ռուբլի: