9 նոյեմբերի 2010 - 14:58 AMT
Ռիչարդ Կիրակոսյան. Հազիվ թե որևէ մեկը հավատա, որ Ղարաբաղը կարող է մի օր հայտնվել Ադրբեջանի կազմում

Հազիվ թե տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս որևէ խաղացող հավատում է, թե մի օր Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում: Այդ մասին Երևանում կայացած կլոր սեղանի շրջանակներում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, այս բոլոր տարիներին ԼՂՀ անկախության ճանաչման համար Հայաստանը լավ հնարավորություններ ուներ, որոնք ժամանակին չօգտագործվեցին:

Ըստ Կիրակոսյանի, չափազանց կարևոր է հասկանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ պաշտոնապես արդեն ճանաչել է ԼՂՀ անկախությունը և այժմ փորձում է հնարավորություններ և ուղիներ գտնել, որպեսզի Բաքուն ընդունի այն իրողությունը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: