26 հունիսի 2001 - 23:37 AMT
ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ԽՈՍՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
. Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է, որ «ադրբեջանական բանակը պետք է միշտ պատրաստ լինի գրավյալ տարածքների ազատագրմանը»: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս հայտարարությունը Ալիեւը արել է Ադրբեջանական բանակի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, իր հերթին հայտարարել է, որ «եթե Հայաստանի իշխանությունները չհրաժարվեն իրենց էքսպանսիոնիստական մտադրություններից, ապա Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են կատարել ժողովրդի կամքը եւ գերագույն հրամանատարի հրամանը»: