9 նոյեմբերի 2010 - 16:23 AMT
Անհաջող ընտրություններն Ադրբեջանում կարող են միայն վատթարացնել ժողովրդավարության վիճակը տարածաշրջանում

Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցան հերթական անհաջող ընտրությունները, որոնք կարող են միայն վատթարացնել ժողովրդավարության վիճակը տարածաշրջանում: Այդ մասին Երևանում տեղի ունեցած կլոր սեղանի շրջանակներում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Խոսելով այն մասին, թե ինչպես ադրբեջանական ընտրությունները կանդրադառնան Հայաստանի ու Ղարաբաղի վրա, Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն կշարունակի հակահայկական քարոզչություն տարածել և ռազմաշունչ հայտարարություններ անել: Ինչպես ասել է փորձագետը, կայացած ընտրությունները կարևոր էին Հայաստանի համար այն առումով, որ դրանց օգնությամբ ձևավորվում է Ադրբեջանի այն ղեկավարությունը, որի հետ Հայաստանը պետք է բանակցի: