9 նոյեմբերի 2010 - 17:03 AMT
Դավիթ Նալբանդյանը հաջող է մեկնարկել Փարիզում ընթացող «Մաստերս» մրցաշարում

Դավիթ Նալբանդյանը նոյեմբերի 9-ին իր առաջին խաղն է անցկացրել Փարիզում «Մաստերս» մրցաշարի շրջանակներում՝ խաղալով Մարսել Գրանոլերսի (Իսպանիա) հետ:

Նալբանդյանը, որը 25-րդն է АТР վարկանիշային աղյուսակում, 6:3, 6:1 հաշվով հաղթել է Valencia Open մրցաշարի եզրափակչի մասնակցին:

Դա թենիսիստների 3-րդ հանդիպումն է պաշտոնական խաղերում, Նալբանդյանը առաջատար է 3:0 հաշվով: