9 նոյեմբերի 2010 - 19:02 AMT
Ցույցի ժամանակ ՀԱԿ-ը հիմնականում կանդրադառնա ժողովրդավարության ու մարդու իրավունքների խնդիրներին

Ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներն ու Հայաստանի ներքաղաքական դրության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքը Հայ ազգային կոնգրեսի` րոպեներ առաջ Երևանում մեկնարկած ցույցի հիմնական թեմաներն են լինելու: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայկական Համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ցույցի ընթացքում ընդդիմությունը կբարձրացնի հանրապետությունում հանցավորությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում վերջերս բացահայտված հայկական հանցախմբի թեման:

Մեկնաբանելով «Ցույցերի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը` Արամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանում վատ օրենքներ չկան: Նրա խոսքով, հայկական ղեկավարությունը զուրկ է քաղաքական կամքից, ինչը ոչ մի կերպ չի կարող կապված լինել օրենքի հետ:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Մատենադարանի շենքի դիմաց գտնվող հրապարակում մոտ 600 ՀԱԿ կողմնակից է հավաքվել: