10 նոյեմբերի 2010 - 11:34 AMT
Փարիզում ընթացող «Մաստերսի» երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Էնդի Մարեյի հետ

Փարիզում ընթացող «Մաստերս» մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանն առանց դժվարության հաղթեց Մարսել Գրանոլերսին (Իսպանիա) 6:3, 6:1 հաշվով:

Նոյեմբերի 10-ին երկրորդ շրջանում Նալբանդյանին սպասում է շոտլանդացի Էնդի Մարեյը, որն ազատված էր առաջին շրջանի խաղերից:

Այդ թենիսիստների ուղիները հատվել են երեք անգամ և 2:1 հաշվով առջևում է Նալբանդյանը: