10 նոյեմբերի 2010 - 11:52 AMT
Սերգեյ Պալկին. Մխիթարյանն անհատական է մարզվում և փորձում վերադառնալ իր նախկին մակարդակին

«Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը ակումբի երկրպագուների հետ շփման ժամանակ պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը հիվանդության պատճառով բաց է թողել մի քանի խաղ:

«Դուք պետք է հասկանաք, որ Հենրիխը գրիպով չի հիվանդացել: Եթե այստեղ լիներ մեր բժիշկ Պակո Բիոսկան, նա գիտական լեզվով ձեզ կբացատրեր»,- Պալկինի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Շախտյորի» գլխավոր տնօրենի խոսքերով, Մխիթարյանն անհատական է մարզվում և փորձում վերադառնալ նախկին մակարդակին: