10 նոյեմբերի 2010 - 14:39 AMT
Ջոն Քերի. Այս տարի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը մեծ աջակցություն կստանա

Այս տարի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը մեծ աջակցություն կստանա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին: Ինչպես գրում է «Ռադիկալ» թերթը, ըստ նրա, այս տարի Թուրքիայի համար ավելի դժվար է լինելու: Սակայն Քերին նշել է, որ չի կարող ասել, ինչպիսին կլինեն հետագա զարգացումներ այդ հարցի շուրջ:

Ջոն Քերին անդրադարձել է նաև թուրք-իսրայելյան հարաբերություններին՝ ասելով, թե ԱՄՆ-ն կսատարի երկու երկրներին, որպեսզի նրանց հարաբերությունները վերադառնան նույն մակարդակի: