10 նոյեմբերի 2010 - 15:43 AMT
Չնայած ռազմատենչ հայտարարություններին` Ադրբեջանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի մերձեցման գործընթացը կշարունակվի՞

«Մենք կցանկանայինք կիսել ԱՊՀ գործկոմի գործադիր քարտուղարի լավատեսական հայացքները ղարաբաղյան հակամարտության մասին և կարծում ենք, որ վերջին ժամանակները տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումները, այդ թվում ՌԴ նախագահի մասնակցությամբ աստրախանյան հանդիպումը, որոշակի հույս են տալիս հետագա գործընթացների համար: Հակառակ դեպքում, Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ եթե զգացողություն առաջանա, որ այդ հանդիպումները չեն կարող արդյունավետ լինել, ապա դրանք կդադարեցվեն»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, մեկնաբանելով ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հայտարարությունն այն մասին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմագերիներին և մահացածների դիակները վերադարձնելու մասին գրեթե առաջին քայլն են դիրքորոշումների մերձեցման մեջ: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը հուսով է, որ ապագայում Երևանի և Բաքվի դիրքորոշումների մերձեցման գործընթացը կշարունակվի, հաղորդում է ԱՊԱ-ն: