10 նոյեմբերի 2010 - 16:42 AMT
Հայաստանում ՁԻԱՀ-ով հիվանդ բանտարկյալները բողոքի ակցիա են անցկացրել

Նոյեմբերի 10-ին Երևանում ՀՀ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հաստատաությունում ՁԻԱՀ-ով հիվանդ շուրջ 10-15 բանտարկյալներ բարձրացել են տանիք և բողոքի ակցիա անցկացրել: Նրանք պահանջել են, որպեսզի իրենց ազատ արձակեն:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի արդարադատության նախարարության մամլո քարտուղար Լանա Մշեցյանը, բողոքի ակցիան արդեն դադարեցվել է և մասնակիցների հետ անցկացվել է դաստիարակչական աշխատանք: