10 նոյեմբերի 2010 - 16:46 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը կսկսի 096 տարածաշրջանային կոդով հեռախոսահամարներ տրամադրել

«ԱրմենՏել» ընկերությունը մոտ ժամանակները կսկսի 096 տարածաշրջանային կոդով հեռախոսահամարներ տրամադրել: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «ԱրմենՏել» ընկերության հասարականության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, օպերատորին ժամանակ է պետք իր համակարգում նոր կոդը գրանցելու համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 10-ին «ԱրմենՏել» ընկերությանը տրամադրել է 096 կոդը: Անուշ Բեղլոյանի խոսքերով, նոր կոդի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ ընկերությունը սպառել է 091 և 099 կոդով համարների ավելի քան 60 տոկոսը: