10 նոյեմբերի 2010 - 17:53 AMT
Դրամի փոխարժեքը շարունակում է դանդաղորեն արժեզրկվել

Նոյեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3350 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 364.50 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 10-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 365.83 դրամ` նոյեմբերի 9-ի համեմատ ավելանալով 1.20 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 504.39 դրամ է` ավելանալով 2.06 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.09 կետով` կազմելով 11.92 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Նշենք, որ նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ 1 դոլարի դիմաց հայկական դրամի փոխարժեքը նվազել է 7.31 կետով: