«Հավատը քաղաքական գործիչների համար գործիք է դարձել»,- նոյեմբերի 10-ին «Աղանդները հետխորհրդային տարածքում. վտանգի աստիճանը և հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարները հաճախ համագործակցում են աղանդների հետ ընտրազանգված ապահովելու համար: «Այս երևույթը բնորոշ է ինչպես Հայաստանին, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքին»,- նշել է նա:
Ալեքսանդր Ամարյանը հավելել է, որ 2008-ի մարտի 1-ից մեկ օր առաջ հրապարակում գտնվել են շատ աղանդավորներ:
«Շատ հնարավոր է, որ նույնը տեղի է ունեցել Վրաստանում և Ուկրաինայում»,- նշել է նա: