10 նոյեմբերի 2010 - 18:52 AMT
Տեղի է ունեցել պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ

Նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 700 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 3 մլրդ 191 մլն 146 հազար դրամ, հետգնված ծավալը` 700 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 720 015 660 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.8600 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: