10 նոյեմբերի 2010 - 19:16 AMT
Զավեն Անդրիասյանն անցել է շախմատի Ռուսաստանի Գավաթի հաջորդ փուլ

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը նոյեմբերի 10-ին` շախմատի Ռուսաստանի Գավաթ-2010 խաղարկության երկրորդ շրջանում, երկրորդ պարտիան անցկացրեց Վիկտոր Բոլոգանինի (Մոլդովա) հետ և ոչ ոքի ավարտեց խաղը:

Շախմատիստների առաջին հանդիպումն ավարտվել էր հօգուտ Անդրիասյանի. նա հաղթանակ տարավ 1,5:0,5 հաշվով` ապահովելով իր ելքը հաջորդ փուլ:

Գավաթի խաղարկությունն ընթանում է նոկաուտ-համակարգով, մրցանակային ֆոնդը կազմում է 1190000 ռուբլի: