10 նոյեմբերի 2010 - 19:18 AMT
Գործարկվել է «Բարսելոնայի» հայ երկրպագուների կայքը հայերեն լեզվով

«Բարսելոնայի» հայ երկրպագուները բացել են նոր barca.am կայքը, որտեղ բոլոր նյութերը և բոլոր նորությունները ներկայացված են հայերեն լեզվով:

Կայքի հեղինակները խորհուրդ են տալիս հայ երկրպագուներին գրանցվել և ակտիվորեն մասնակցել ակումբի մասին քննարկումներին:

Կայքն ունի «Բարսելոնայի» պաշտոնական կայքի դիզայնը, որտեղ ներկայացված են նորություններ ակումբի մասին, խաղացողների կենսագրությունները, ակումբի պատմությունը և այլն: