11 նոյեմբերի 2010 - 11:22 AMT
Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Տալի հուշամրցաշարը

Տալի ավանդական շրջանաձև գրոսմայստերային գերմրցաշարում, որը տեղի է ունենում Մոսկվայում, նոյեմբերի 10-ին կայացել է 5-րդ տուրը:

Լևոն Արոնյանը հանդիպել է Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան) և ոչ ոքի խաղացել: Արոնյանը 3.5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

6-րդ տուրում Արոնյանը մրցելու է Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) հետ: Հայ գրոսմայստերը խաղալու է սև ֆիգուրներով: