11 նոյեմբերի 2010 - 18:14 AMT
ՀԱԿ-ը հրաժարվում է մեկնաբանել աղանդավորների մասնակցությունը ընդդիմության հանրահավաքներին 2008թ. մարտին

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հիմարություններ չի մեկնաբանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանի այն հայտարարությունը, թե 2008թ. հանրահավաքների ժամանակ Հայաստանի քաղաքական ուժերն օգտվում էին աղանդավորների ծառայություններից: Այդպիսով, Զուրաբյանը հրաժարվեց մեկնաբանել այդ հայտարարությունը: