11 նոյեմբերի 2010 - 18:23 AMT
Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Նոյեմբերի 12-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։

Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը կհանդիպի նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխային։ Նախատեսվում են Տիգրան Սարգսյանի հանդիպումները Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների և «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ: