11 նոյեմբերի 2010 - 19:03 AMT
Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Գավաթում կիսեց միավորները Սանան Սյուգիրովի հետ

Նոյեմբերի 11-ին Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Գավաթ-2010-ի խաղարկության երրորդ շրջանում հանդիպեց Սանան Սյուգիրովի հետ (Ռուսաստան):

Անդրիասյանը սև ֆիգուրներով էր խաղում և կիսեց միավորները ռուս շախմատիստի հետ: Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին: Շախմատիստները ևս մեկ հանդիպում կունենան:

Գավաթի խաղարկությունն ընթանում է նոկաուտ-համակարգով, մրցանակային ֆոնդը կազմում է 1190 000 ռուբլի: 32 շախմատիստներից պայքարում մնացել են ընդամենը 8-ը: