11 նոյեմբերի 2010 - 20:36 AMT
Բացառված չէ Հայաստանում աղանդների առաջնորդների կողմից ակուստիկ զենքի կիրառումը

«Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ աղանդների առաջնորդները կարող են ակուստիկ զենք կիրառել իրենց կազմակերպության անդամների նկատմամբ»,- նոյեմբերի 11-ին «Աղանդները որպես սպանությունների և ինքնասպանությունների պատճառ» թեմայով մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքերով, ի տարբերություն հիպնոզի և հոգեբանական մեթոդների, ակուստիկ զենքն առանց բացառության ազդում է բոլորի վրա:

Ակուստիկ զենքն ուղեղի վրա ազդում է գերձայնային ալիքների միջոցով, որոնք մադու ականջն ընդունակ չէ ընկալել, բայց ուղեղի վրա այդ ձայներն ուժեղ ազդեցություն են ունենում: