12 նոյեմբերի 2010 - 14:11 AMT
2010-ին Հայաստանի գինեգործները մթերել են 135 հազար տոննա խաղող

Այս տարին հաջողակ էր գինեգործների համար` նրանք մթերել են 135 հազար տոննա խաղող անցյալ տարվա 128 հազարի փոխարեն, լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: «Այս տարին առանձնահատուկ էր մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին, խաղողը համեմատաբար բարձրորակ էր` կապված լավ եղանակային պայմանների հետ, ինչպես նաև նրա, որ գինեգործները կարողացել են ստիպել ֆերմերներին հանձնել միայն բարձրորակ խաղող: Մեզ հաջողվել է սելեկցիա կատարել և ֆերմերները ստիպված էին հաշտվել դրա հետ և առանձնացել լաղ խաղողը վատից»,- ասել է նա:

Միաժամանակ, նրա խոսքերով, 1 կգ խաղողի մթերման միջին գինը կազմել է 124 դրամ 2009-ի 117 դրամի փոխարեն և 142 դրամ` 2008-ին: