12 նոյեմբերի 2010 - 16:19 AMT
Նոյեմբերի 12-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 364 դրամ

Նոյեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,750 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362.76 դրամ:

Ընդ որում, նոյեմբերի 12-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 364 դրամ` նոյեմբերի 11-ի համեմատ նվազելով 1.02 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 496.28 դրամ է` նվազելով 4.89 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.13 կետով` կազմելով 11.82 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: