12 նոյեմբերի 2010 - 17:33 AMT
Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման հարցը բարձրացվել է ՍԾՏՀ ԽՎ 36-րդ նիստում

Հայկական պատվիրակությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 36-րդ նիստում արծարծել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման և Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման հարցը:

«Իմ ելույթում ես հիշեցրեցի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է ադրբեջանական վանդալիզմը Ջուղայի հայկական հուշարձանների հանդեպ: Ես անդրադարձա նաև Թուրքիայի քաղաքականությանը Հայաստանի հանդեպ, մասնավորապես, ընդգծելով Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստը, ինչն անընդունելի է 21-րդ դարում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: