12 նոյեմբերի 2010 - 18:37 AMT
Երևանում Եվրամիության մասին երկու գրքերի շնորհանդես կկայանա

Նոյեմբերի 15-ին Երևանում կներկայացվեն «Բարև, Եվրոպա» ու «Եվրոպական միություն և Հայաստան» գրքերը:

Այս երկուգրքերի հիմնական նպատակնէ հայընթերցողին տրամադրելԵվրամիության, ինչպես նաև Եվրամիություն – Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ և օգտակար տեղեկատվություն:

«Եվրոպական միություն և Հայաստան» գիրքը նախատեսված է հանրության լայն շրջանակների համար: Այն անդրադառնում է ԵՄ պատմությանը, պարզաբանում կառուցվածքը և նկարագրում ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմությունը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: «Բարև Եվրոպա» գիրքն ուղղված է երիտասարդությանը, մասնավորապես` ավագ դպրոցի աշակերտներին: Վերջինս, գրված է էլ ավելի ինտերակտիվ և ընկերական ոճով, քան առաջինը: Երկուսն էլ հարուստ են տեղեկատվության ընկալումը հեշտացնող պատկերներով:

Գրքերը ապահովում են հետաքրքիր ընթերցում` տեղեկատվության աղբյուր լինելով մեկտեղ: Ձեռնարկները լայնորեն տարածվելու են Երևանում և Հայաստանի այլ մարզերում, դրանց շուրջ կազմակերպվելու են սեմինարներ և քննարկումներ:

Գրքերը հրապարակվելեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) «Եվրոպա» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպական միության աջակցությամբ: «Եվրոպա» ծրագիրը նպատակ ունի նպաստել ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի արդյունավետ իրագործմանը Հայաստանում: