Նոյեմբերի 15-ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում կկայանա «Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է «Հույսի կամուրուրջ» հասարակական կազմակերպության պատվերով: Այն պատմում է հաշմանդամություն ունեցող չորս երիտասարդների մասին, ովքեր 10 տարի առաջ հանրակրթական դպրոցում ունեցած իրենց առաջին դժվարություններն ու հաջողություններն էին կիսում «Ես գնում եմ դպրոց» ֆիլմում:
«Հույսի կամուրուրջ» կազմակերպությունը ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Արա Շիրինյանի հետ նույն հերոսների ճակատագրին անդրադառնում է կրկին:
Ֆիլմի պրեմիերան կազմակերպվում է հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակում, որը մեկնարկում նոյեմբերի 15-ին: