12 նոյեմբերի 2010 - 19:23 AMT
Երևանում նկարիչ Կարո Մկրտչյանի հիշատակին նվիրված ստեղծագործական երեկո կկայանա

Նոյեմբերի 26-ին Երևանի «Արտ-Մանե» պատկերասրահում հայ ճանաչված նկարիչ Կարո Մկրտչյանի հիշատակին նվիրված ստեղծագործական երեկո կկայանա: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին պատկերասրահից, բացի ստեղծագործական երեկոյից տեղի կունենա նաև նկարչի թատերական աշխատանքների ցուցահանդես:

Իր կարճատև կյանքի ընթացքում Կարո Մկրտչյանը բավական արգասաբեր ստեղծագործական աշխատանք է կատարել և ճանաչված է եղել, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների ինչպես Ռուսաստանում և Հայաստանում, այնպես էլ մերձավոր արտասահմանում: Նրա հեղինակային աշխատանքները պահվում են Երևանի, Մոսկվայի, ԱՄՆ ու Եվրոպայի երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: