13 նոյեմբերի 2010 - 12:24 AMT
Լևոն Արոնյան-Խիկարա Նակամուրա պարտիան ոչ ոքի ավարտվեց

Լևոն Արոնյանը նոյեմբերի 12-ին Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց Խիկարա Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

Հուշամրցաշարի 7-րդ տուրը բավականին խաղաղ ընթացք ունեցավ, Արոնյան-Նակամուրա պարտիայից բացի ոչ ոքի գրանցվեց ևս 3 պարտիաներում: Միակ հաղթանակը տարավ Վան Խաոն (Չինաստան)՝ հաղթելով Բորիս Գելֆանդին (Իսրայել):

Հերթական տուրից հետո Արոնյանը 4,5 միավորով շարունակում է գլխավորել Տալի հուշամրցաշարի աղյուսակը և նախավերջին՝ 8-րդ տուրում կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ: