13 նոյեմբերի 2010 - 16:22 AMT
Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ի 10-ամյա հոբելյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը:

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաև Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: