14 նոյեմբերի 2010 - 17:40 AMT
Արթուր Բաղդասարյան. Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Աստանայում ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթաժողովում կոնկրետ որոշումներ ընդունվեն: Հայաստանի համար առանցքային են հանդիսանում երեք կետեր` Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նրա իշխանությունների անմիջական կապը Երևանի հետ և այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը: Մենք հակամարտության խաղաղ կարգավորում ենք ցանկանում և անընդունելի ենք համարում Բաքվի կողմից ագրեսիվ հռետորականությունն ու սպառնալիքները: Մենք ուրախ ենք, որ Լեհաստանն այդ հարցում մեր դիրքորոշումն է բռնել»,- լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանը չի համաձայնի, որպեսզի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինի` ավելացնելով, որ մի շարք պետությունների կողմից ԼՂՀ անկախության ճանաչման շանսեր կան:

-