15 նոյեմբերի 2010 - 18:43 AMT
Զավեն Անդրիասյան - Արտյոմ Տիմոֆեև առաջին պարտիան ոչ ոքի ավարտվեց

Նոյեմբերի 15-ին շախմատի Ռուսաստանի Գավաթի եզրափակչում հանդիպեցին Զավեն Անդրիասյանն (Հայաստան) ու Արտյոմ Տիմոֆեևը (Ռուսաստան): Հայ շախմատիստը խաղաց սև ֆիգուրներով, և արդեն 53-րդ քայլում պարտիան ոչ ոքի ավարտվեց:

Եզրափակիչը բաղկացած է երկու դասական պարտիաներից, և երկու ոչ ոքի խաղերի դեպքում արագ շախմատային պարտիաներ կխաղարկվեն: