15 նոյեմբերի 2010 - 20:01 AMT
Բուլղարիայում հրատարկվել են հայ գրողների բուլղարերեն թարգմանությամբ գրքեր

«2010 թվականը Բուլղարիայում Հայաստանի տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ հրատարակվել են բուլղարերեն թարգմանությամբ մի շարք գրքեր:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, գրքերի թվումեն «Սասունցի Դավիթ» էպոսը, Հրանտ Մաթեւոսյանի «Աստված. էս ինչ սիրուն աշխարհ է» վիպակների ժողովածուն, որը հրատարակվել է գրողի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմում» գիրքը: