Կոնստանտին Զատուլինի պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ, «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Բորիս Գրիզլովը:
«ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարգավիճակի իջեցման հարցը չի քննարկվել «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահության նիստում և ես չեմ հասկանում, թե ինչու է նման տեղեկություն հայտնվել ԶԼՄ-ներում»,-ասել է Գրիզլովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Վեդոմոստի» թերթը երկուշաբթի օրը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Զատուլինը կարող է լքել իր պաշտոնը: Որպես պատճառ նշվում էին պատգամավորի բախումները ՌԴ բարեկամ հանրապետությունների իշխանությունների հետ, ինչպես նաև աջակցությունը Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովին: Ըստ թերթի, այդ հարցը քննարկվել է «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահության նոյեմբերի 15-ի նիստում: