16 նոյեմբերի 2010 - 14:12 AMT
ԱՄՆ-ն ռազմավարական է համարում դեղագործության զարգացումը Հայաստանի համար

Հայաստանը կարող է լավ դեղագործական երկիր դառնալ, քանի որ այստեղ շատ կան փորձառու բարձր որակավորում ունեցող դեղագործենր, կա տեխնոլոգիական բազա և բաց ներդրումային մթնոլորտ: Այդ մաիսն Երևանում դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողովի բացմանը ասել է ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ջոն Սեոնգը: «ԱՄՆ կառավարությունը ռազմավարական է համարում դեղագործության զարգացումը Հայաստանի համար, քանի որ դեղագործության զարգացումը ոչ միայն կբարձրացնի էկոնոմիկայի դիվերսիֆիկացիան, այլ նաև նոր աշխատատեղեր կստեղծի ու երկրի բնակչության համար կապահովի բարձրորակ ու անվնաս դեղերի հասանելիություն»,-ասել է նա:

Ջոն Սեոնգը հայտնել է, որ 2007թ. ի վեր «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» ծրագիրը նպաստում է ճյուղի մրցունակության բարձրացմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Ըստ նրա, երկրում դեղագործության զարգացման համար անհրաժեշտ է կանոնակարգել օրենսդրությունը, ստեղծել վերահսկման տեսչություն, ինչպես նաև ներդրումներ ներգրավել: