16 նոյեմբերի 2010 - 14:34 AMT
Հայտնի են դարձել Հայաստանի ընտրանու մրցակիցները Եվրոպայի կանանց մինչև 19 տ առաջնությունում

Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 2011-12թթ. Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանությունը: Առաջին որակավորման փուլում 40 թիմ բաժանվեց 10 խմբի: Հայաստանի ընտրանին հանգրվանեց 6-րդ խմբում, որտեղ կհանդիպի Ավստրիայի, Իտալիայի և ՆՀՀ Մակեդոնիայի թիմերի հետ: Ընտրական մրցաշարը կընդունի ՆՀՀ Մակեդոնիան: Հանդիպումները տեղի կունենան 2011թ. սեպտեմբերի 17-ին, 19-ին և 22-ին, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: