16 նոյեմբերի 2010 - 16:18 AMT
ՀՀ կառավարությունը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության` նախարար Մանուկ Վարդանյան և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի` կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյան, միջեւ նոյեմբերի 16-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կստեղծվի երկկողմ հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ համապատասխան առաջարկություններ կներկայացնի «Հայփոստ» ՓԲԸ-ի Հավատարմագրային կառավարչի նոր դերի, ինչպես նաեւ կառավարչի կողմից մշակված Հիմնարար ծրագրի նախագծի, այդ թվում` ներդրումային ծրագրերի վերաբերյալ: