
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Հայկական ընկերակցությունն առաջին անգամ կազմակերպել է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը» թեմայով միջբուհական կոնֆերանս: Զեկույցներով հանդես են եկել ՌԴ առաջատար բուհերի ուսանողները:
Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած մամլո հաղորդագրության մեջ, կոնֆերանսի ավարտին որոշվել է միջբուհական համագործակցություն հաստատել Մոսկվայի հայ երիտասարդների մտավոր ներուժը համախմբելու նպատակով:
Միջոցառմանը ներկա է եղել 200 ուսանող 15 ինստիտուտներից: