17 նոյեմբերի 2010 - 12:25 AMT
Հոկտեմբերին ՀԿԵՈւ-ում արձանագրվել է ցուցանիշների աճ

Վիճակագրական տվյալների համաձայն, հոկտեմբեր ամսին ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 312 տոննա, որոնցից արտահանվել է 31.1 հազար տոննա (2009-ի հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 6.1 տոկոս), ներկրվել է` 135.2 հազար տոննա, երկրի ներսում փոխադրվել է 145.4 հազար տոննա բեռ (2009-ի հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 13.2 տոկոս):

Տեղական հաղորդակցության ժամանակ փոխադրվել են գունավոր մետաղների հանքաքարեր` 58.9 հազար տոննա, շինանյութ` 22.8 հազար տոննա, արդյունաբերական հումք` 22.6 հազար տոննա: Միաժամանակ արտահանվել են հիմնականում գունավոր մետաղների հանքաքարեր` 9.9 հազար տոննա, սև մետաղներ` 4.5 հազար տոննա, ներկրվել է հիմնականում հացահատիկ` 46.7 հազար տոննա, նավթ` 26.6 հազար տոննա, շաքար` 22.7 հազար տոննա, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը հոկտեմբերին կազմել է 60 933 ուղևոր