17 նոյեմբերի 2010 - 13:33 AMT
Իրաքում նոյեմբերի 15-ին սպանված քրիստոնյաների շարքում իրականում հայեր չկան

Իրաքում նոյեմբերի 15-ին սպանված քրիստոնյաների շարքում իրականում հայեր չկան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, Իրաքում Հայաստանի դեսպանատունը հերքել է Մոսուլում հայի սպանության մասին լուրը:

Նախօրեին համաշխարհային ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ նոյեմբերի 15-ին Մոսուլում երկու քրիստոնյա է սպանվել` ասորի և հայ: