22 հունիսի 2001 - 18:21 AMT
Մինսկի խմբի համանախագահները հավաքվեցին Մալթայում
. Այսօր սկսվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խորհրդակցությունը: Այս անգամ ռուսաստանյան, ամերիկյան եւ ֆրանսիական դիվանագետները հավաքվեցին Մալթայում: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը: Սա Մինսկի խմբի համանախագահների առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2+3 ֆորմատով (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ + համանախագահներ) հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Ժնեւում, չի կայանա: