18 նոյեմբերի 2010 - 12:01 AMT
2011թ. շախմատը պարտադիր առարկա կլինի հայկական դպրոցներում

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ 7.5 մլն դրամ է հատկացրել շախմատի մասին գրքերի հրապարկման համար:

Ինչպես հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով այդ առարկան լինելու է պարտադիր` սկսած հաջորդ տարվանից:

Նախարարը նշել է, որ շախմատ առարկան մտնում է կրթության նախարարության պլանների մեջ և ուսումնասիրվելու է տարրական դպրոցում: