18 նոյեմբերի 2010 - 12:54 AMT
Նենսի Փելոսին կշարունակի ղեկավարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների խմբակցությունը

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահպանել է խմբակցության ղեկավարի պաշտոնը: Փելոսիի վերընտրման օգտին արտահայտվել են 150 դեմոկրատներ: Նրա մրցակիցը` կուսակցության պահպանողական թևի նախագահ Հիթ Շուլերը Հյուսիսային Կարոլինայից, հավաքել է 43 ձայն:

Ներկայացուցիչների նոր պալատում հանրապետականների մեծամասնության առաջնորդը դարձել է Էրիկ Քանթորը, իսկ խոսնակի պաշտոնը զբաղեցրել է Ջոն Բոները:

ԱՄՆ 112-րդ Կոնգրեսն աշխատանքը կսկսի 2011-ի հունվարի 3-ին: