18 նոյեմբերի 2010 - 20:55 AMT
Ռուսական «Astravel» ընկերությունը ենթարկվեց Ադրբեջանի դեսպանատան սպառնալիքներին և դադարեցրեց ուղևորություները դեպի Արցախ

Ռուսական «Astravel» ընկերությունը դադարեցրել է ուղևորություները դեպի Լեռնային Ղարաբաղ: Մոսկվայում գտնվող այս ընկերությունը 14-օրյա ուղևորություն էր կազմակերպում, որի շրջանակներում եռօրյա ճամփորդություն էր նախատեսված Արցախի Հանրապետություն:

Ադրբեջանական Թրենդ գործակալության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի դեսպանատունն այդ հարցով դիմել էր ընկերության նախագահ Վալերի Լոշշիտսին և պարզաբանել, որ դեպի Ադրբեջանի օկուպացված տարածքներ ուղևորությունների կազմակերպումն «անօրինական է»:

«Դեսպանատան իրականացրած աշխատանքի» արդյունքում ընկերության նախագահ Լոշշիտսը հայտարարեց, որ ուղևորություններն Արցախ դադարեցվել են: