18 նոյեմբերի 2010 - 22:03 AMT
Լոս-Անջելեսի իշխանությունները հայտնել են հայկական հանցավոր խմբավորման մի քանի անդամների ձերբակալության մասին

Լոս-Անջելեսի իշխանությունները հայտնել են հայկական հանցավոր խմբավորման մի քանի անդամների ձերբակալության մասին, որոնց կասկածում են Լոս-Անջելեսի շրջանային բանտի բանտարկյալների հետ համագործակցության մեջ` բունտ կազմակերպելու նպատակով: Ինչպես Associated Press-ին է հաղորդել շերիֆի մամլո քարտուղար Սթիվ Ուիտմորը, հայկական խմբավորման վեց ենթադրվող անդամներ ձերբակալվել են նոյեմբերի 17-ին: Նրա խոսքով, հայկական խմբավորման անդամները համագործակցում են մեքսիկական մաֆիայի, ինչպես նաև լատինաամերիկյան խմբավորման հետ, որը նաև բանտից հսկում է փողոցներում բանդաների հանցավոր գործունեությունը: