Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,4 տոկոս 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2755.6 մլրդ դրամ: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ն հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ավելացել է 7.3 տոկոսով:
Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,9 տոկոս: Միևնույն ժամանակ 2010թ. հոկտեմբերին գնաճը կազմել է 1 տոկոս:
Բյուջեով նախատեսված է 1,2 տոկոս տնտեսական աճ և 4±1,5 տոկոս գնաճ: